Ֆաբրիցիո Ռոմանոն, հաստատել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն առաջարկ է ստացել սաուդյան «Ալ-Նասր» ակումբից։ Միաժամանակ, այս պահին 37-ամյա պորտուգալացին ամբողջությամբ կենտրոնացած է Կատարում ընթացող աշխարհի առաջնության վրա։

«Հաստատված է, որ Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական առաջարկ է ստացել «Ալ-Նասրից»: Գրեթե 200 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում մինչև 2025 թվականը։ Այնուամենայնիվ, հովանավորչական գործարքները կարևոր դեր են խաղում և դեռ պարզ չէ, թե արդյոք հնարավոր կլինի համաձայնության գալ իմիջային իրավունքների շուրջ։ Ոչինչ չի արվել, ստորագրվել կամ որոշվել։ Կրիշտիանուն կենտրոնացած է աշխարհի առաջնության վրա»,- գրել է Ռոմանոն Twitter-ում:

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն