Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզի Կութ գյուղ: ՀՀ զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀՀ ԶՈւ գործողությունները։ Այս մասին հաղորդում է Կառավարությունը:

Նիկոլ Փաշինյանը Կութ գյուղում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է ստեղծված իրավիճակում անելիքների հետ կապված մի քանի կարևոր շեշտադրումներ. «Առաջինը և ամենակարևորը՝ մեզ պետք է այս իրավիճակում համախմբվել: Ինչո՞ւ, որովհետև ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ իրար դեմ հանելու, ավելի  է ոգևորվում ու  ակտիվանում: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ անկախ նրանից՝ ներսում ինչ տարաձայնություններ կան և այլն, իրենց գործողություններին մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը: Սա շատ կարևոր է: Ընդհուպ՝ ես ուզում եմ ասել, որ այս հարցին մենք այս ընթացքում բավարար չափով ուշադրություն չենք դարձրել: Եվ այստեղ մենք, մեր բոլոր զոհերի ընտանիքները, մեր բոլոր գերեվարված հայրենակիցների ընտանիքները, մեր սահմանապահ գյուղերի բոլոր բնակիչները, Երևանի կենտրոնից մինչ  համայնքներ, գյուղամեջ, մենք բոլորս մի ընտանիք ենք և մի օջախ և պետք է այս տրամաբանությամբ առաջանորդվենք: Որևէ սասանում այս առումով պետք է չլինի:

Երկրորդը՝ սթափությունը. պարզ է, որ շատ նյարդային  և  հուզական  է իրավիճակը, բայց պետք է մենք մեր սթափությունը չկորցնենք: Եվ նաև հավասարակշռությունը չկորցնենք, որովհետև եթե սթափությունն ու հավասարակշռությունը կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել, ճիշտ կողմնորոշվել և ճիշտ որոշումներ կայացնել:



Նյութը՝ Tert.am


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն