ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում մրցում են Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականները։

Հանդիպման տեմպը բավականին բարձր է առաջին կեսում։ Ողջ խաղակեսի ընթացքում երկու թիմերն էլ անդադար գրոհներ էին ձեռնարկում ու սպառնում միմյանց դարպասներին։ Նախ, Լևանդովսկին, ապա Մբապեն վտանգավոր պահեր ունեցան, հայտնում է Armsport-ը։

Լեհաստանի հավաքականը կարող էր բացել հաշիվը նաև առաջին կեսի վերջնամասում․ միանգամից երկու հարված հետևեց Ֆրանսիայի դարպասին․գնդակը նախ, ծնկներով հետ մղեց Լյորիսը, իսկ հետո պաշտպանը դարպասի առջևից չեզոքացրեց հաջորդ հարվածը։

44-րդ րոպեին Ժիրուն մրցակցի դարպասային հրապարակում ստացավ Մբապեի փոխանցումն ու գնդակն ուղարկեց Շչեսնիի դարպասը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն