Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուղերձ է հղել թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի 5-րդ տարելիցի առիթով։

«Անշուշտ, Թուրքիայի Հանրապետությունն այդ բարդ փորձությունից էլ ավելի ուժեղ դուրս եկավ։ Վերջին տարիներին քաղաքականության, տնտեսության, ռազմական եւ այլ ոլորտների հաջողությունները Ձեր իմաստուն ղեկավարությամբ էլ ավելի են ամրացրել «Դեմոկրատիայի օրվա եւ ազգային միաբանության» կարեւորությունը թուրքական պետականության համար»,- նշել է Իլհամ Ալիեւը։ Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները եւ ադրբեջանական ժողովուրդը «առաջին իսկ րոպեներից դատապարտեցին պետական հեղաշրջման այդ դավաճանական փորձը»։ «Ինչպես Թուրքիան է բոլոր հարցերում Ադրբեջանի կողքին, այնպես էլ Ադրբեջանն է միշտ Թուրքիայի կողքին»,- ընդգծել է նախագահը։

Ալիեւը նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններն այսօր ամենաբարձր կետի վրա են եւ ավանդ են ներդնում խաղաղության, անվտանգության ու համագործակցության գործում։ «Շուշիի հռչակագիրը՝ ստորագրված Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշի քաղաքում, մեր դաշնակցային հարաբերությունները դուրս է բերում որակապես նոր մակարդակ, սահմանում համագործակցության հետագա ուղղությունները։ Համոզված եմ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միությունն ու եղբայրությունը կամրապնդվի «Մեկ ժողովուրդ, մեկ պետություն» կարգախոսով, եւ մենք համատեղ ջանքերով կհասնենք մեր բոլոր նպատակներին»,- գրել է Իլհամ Ալիեւը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն