Խոտածածակն էլ մեր կողմից չէր․ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը՝ Մարոկկոյից կրած պարտության մասին
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն խոսել է իր թիմի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալու մասին։ Լուիս Էնրիկեի թիմը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով պարտվել է Մարոկկոյի ընտրանուն։
«Խաղի ելքը վճռեց 11-մետրանոց հարվածաշարը։ Կարելի է հիանալի խաղ անցկացնել և գոլ խփել, իսկ 11-մետրանոցներում հնարավոր է ցանկացած ելքը։ Մեզ համար հեշտ չէր, մրցակիցը փակվել էր պաշտպանությունում, խոտածածկը ևս մեր կողմից չէր։ Պետք է արժանին մատուցենք մարոկկացիներին, որոնք լավ էին պաշտպանվում և ջանասիրաբար աշխատում էին»,- ասել է Մարկոս Լյորենտեն։
Հիշեցնենք՝ Էնրիկեի թիմը ոչ մի 11-մետրանոց չի իրացրել։ Առաջինը գնդակին մոտեցել է Պաբլո Սարաբիան, որի հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից։ Դրանից հետո մարոկկացիների դարպասապահ Բոնոն հետ է մղել Կառլոս Սոլերի և Սերխիո Բուսկետսի հարվածները։