Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր չի փոխանցել. ՊՆ
Տեղեկությունը, թե Իրանը Հայաստանին է փոխանցել հակատանկային հրթիռային համակարգեր և 600 հրթիռ, իրականությանը չի համապատասխանում՝ «Լուրերին» հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց հավաստի աղբյուրները, նման տեղեկություն էին հրապարակել՝ այն որակելով Իրանի ու Հայաստանի ռազմական գործակցության ցնցող մանրամասներ: