Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը մրցում է թուրք Յիլմազ Մուստաֆայի հետ եւ առաջին դասական պարտիայում սեւ ֆիգուրներով հասավ հաղթանակի 49–րդ քայլում։

Շանթ Սարգսյանը ադրբեջանցի Նիջաթ Աբասովի հետ առաջին դասական պարտիան սեւերով ավարտեց ոչ ոքի։

Հովհաննես Գաբուզյանը մրցում է Եգիպտոսի ներկայացուցիչ Բասեմ Ամինի հետ եւ սեւերով պարտություն կրեց 39–րդ քայլում։

Պարտությունով մեկնարկեց Գաբրիել Սարգսյանը, որն առաջին շրջանում ազատ էր, իսկ 1/64 եզրափակիչում մրցում է հնդիկ Պրագնանադհա Ռ–ի հետ։ Առաջին դասական պարտիայում հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով պարտություն կրեց 41–րդ քայլում։

1/64 եզրափակիչում Լեւոն Արոնյանը չկարողացավ ներկայանալ ավստրալացի Բոբի Չենգի հետ դիմակայության առաջին դասական պարտիային, քանի որ այս շաբաթ ունեցել է բարձր ջերմություն։ Չենգին շնորհվել է հաղթանակ։

ՖԻԴԵ–ի թվիթերյան էջը հաղորդում է, որ լրացուցիչ թեստերից հետո կորոշվի հուլիսի 16–ին երկրորդ դասական պարտիային Լեւոն Արոնյանի մասնակցության հարցը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն