«Արսենալի» և Անգլիայի հավաքականի վինգեր Բուկայո Սական ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղից առաջ պատասխանել է այն հարցին, թե ում կառանձնացներ մրցակցի կազմում, բացառությամբ Կիլիան Մբապեի:

«Ինձ դուր է գալիս Ուիլյամ Սալիբան: Նրանք շատ հիանալի խաղացողներ ունեն: Ինձ դուր է գալիս Ուսման Դեմբելեն, կարծում եմ, որ նա շատ լավն է։ Ֆրանսիան շատ որակյալ խաղացողներ ունի, ուստի մենք պետք է պատրաստ լինենք նրանցից յուրաքանչյուրի խաղին»,- Սակայի խոսքերն է փոխանցում Mirror-ը։

ԱԱ–2022–ի քառորդ եզրափակիչի Անգլիա–Ֆրանսիա խաղը տեղի կունենա դեկտեմբերի 10–ին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն