Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Լիան արձակել է գեղեցիկ հարդարված մազերը, նախընտրել բնական շպար: Մեկնաբանություններում դերասանուհին խոսել է նախաճաշի կարեւորության մասին։

Ավելի վաղ լուսանկարում դերասանուհին ջինսե շորտ էր կրում, որը համադրել էր տոպի հետ։ Լիան հավաքել էր մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն