Ռոնալդուն ԱԱ-ից հետո կմեկնի Սաուդյան Արաբիա
Իսպանական Marca պարբերականի լրագրող Խոսե Ֆելիքսը հայտնել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո կմեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ հնարավոր է պայմանագիր կնքի «Ալ-Նասրի» հետ:
«Ռոնալդուն իր վերջին օրերն է անցկացնում աշխարհի առաջնությունում, Պորտուգալիան դեռ շարունակում է պայքարը: Կրիշտիանուն լիակատար համաձայնություն ունի արաբական ակումբի հետ։ Նա պետք է մեկնի Սաուդյան Արաբիա, տեսնի, թե դա ինչ ակումբ է և որոշի՝ արդյոք պե՞տք է պայմանագիր կնքել: Այս թիմը փորձում է աճել և ցանկանում է վերականգնել այն գերիշխանությունը Սաուդյան Արաբիայի ֆուտբոլում, որը վերջին ժամանակներում կորցրել է: Հնարավոր պայմանագիրը նախատեսված կլինի 2,5 տարով։ Խաղալու համար նրան կվճարեն, իսկ գովազդի համար մեծ գումար կստանա։ Եթե մոտ ապագայում ոչինչ չփոխվի, նա կգնա Էր-Ռիադ և համաձայնագիր կստորագրի»,- ասել է Ֆելիքսը: