Կատալոնական «Բարսելոնայի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է Արգենտինայի ընտրանու հետ քառորդ եզրափակիչի առաջիկա հանդիպման մասին:

«Նախկինում երբեք չեմ մասնակցել 11-մետրանոց հարվածաշարի: Մենք պրոֆեսիոնալներ ենք և պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Հուսով եմ՝ կկարողանանք 90 րոպեում հաղթել Արգենտինային»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Նիդերլանդներ-Արգենտինա հանդիպումը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն