ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է բացել Արգենտինայի հավաքականի դեմ ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչի Նիդերլանդների դեմ խաղից հետո։

Իսպանացի մրցավար Անտոնիո Մատեու Լաոսն այդ խաղում 15 քարտ է ցույց տվել, որը ռեկորդ է աշխարհի առաջնության համար։

Mundo Deportivo-ի տեղեկացմամբ՝ գործը բացվել է կապված Մեսսիի և դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի՝ մրցավարին ուղղված հայտարարությունների հետ։ Փոխանցում է ArmSport. am-ը։

Բացի դրանից, դիտարկվելու են նաև խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպերը։ Խոսքը ոչ սպորտային պահվածք դրսևորելու մասին է․ կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը դիտավորյալ գնդակն ուղարկեց դեպի մրցակցի պահեստայինների նստարան՝ հրահրելով ֆուտբոլիստներին, իսկ հետո նա, պատպան Նիկոլաս Օտամենդին և Արգենտինայի հավաքականի այլ խաղացողներ 11-մետրանոց հարվածաշարից հետո Նիդերլանդների հավաքականի առջև ծաղրելու ձևով տոնեցին կիսաեզրափակիչ դուրս գալը։

Որոշումը կկայացվի մոտ ժամանակներս, քանի որ արդեն երեքշաբթի օրը Արգենտինան մրցելու է Խորվաթիայի հետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն