Մարոկկոն դարձավ աֆրիկյան առաջին թիմը, որը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ շնորհիվ Պորտուգալիայի նկատմամբ ապշեցուցիչ հաղթանակի (1:0) Քաթարի Ալ Թումամա մարզադաշտում:

«Սևիլիայի» հարձակվողը խազի 42-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց Պորտուգալիայի դարպասը, ինչի շնորհիվ Կրիշտիանու Ռոնալդուից և նրա թիմից կորզեց ԱԱ կիսաեզրափակչում խաղալու հնարավորությունը։

Մարոկոյի ընտանին մինչ այդ 11 մ հարվածներով հաղթել էր Իսպանիային: Կիսաեզրափակիչում աֆրիկյան թիմը կհանդիպի Անգլիա – Ֆրանսիա խաղի հաղթողի հետ, որը կկայանա այսօր գիշերը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն