Մակրոնը ներկա կլինի կիսաեզրափակիչ փուլի Ֆրանսիա-Մարոկկո հանդիպմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին, կժամանի Կատար՝ Ֆրանսիայի հավաքականի մասնակցությամբ կիսաեզրափակիչ փուլին, կիրակի օրը հայտնել է երկրի սպորտի նախարար Ամելի Օդեա-Կաստերան։
«Չորեքշաբթի կրկին կժամանեմ (Կատար) նախագահի հետ: Ուղևորության մանրամասները մշակվում են: Նախագահը ստանձնել է այս պարտավորությունը և հաճույքով կկատարի այն»,- France info ռադիոկայանին ասել է սպորտի նախարարը:
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է Քաթարում 2022 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի վերջին մասնակիցը՝ շաբաթ օրը քառորդ եզրափակչի խաղում 2:1 հաշվով հաղթելով Անգլիային։ Ֆրանսիան դեկտեմբերի 14-ին կիսաեզրափակչում կհանդիպի Մարոկկոյի հետ: