Արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Խորխե Վալդանոն բարձր է գնահատել հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի ելույթները ԱԱ-2022-ում՝ համեմատելով նրան արգենտինացի մեկ այլ լեգենդի՝ Դիեգո Մարադոնայի հետ։

«Մեսսին ֆուտբոլի էությունն է։ Նա ավելի քան երբևէ ցույց է տալիս իր բնավորությունն ու կապը մարդկանց հետ։ Նա «մարադոնիտ» է անում Կատարի Աշխարհի առաջնությունում։ Նա հանճար է։ Ով չի սիրում Մեսսիին, չի սիրում ֆուտբոլը»,- Վալդանո խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մեսսին Կատարում ընթացող Աշխարհի առաջնությունում Արգենտինայի ընտրանու կազմում հինգ խաղում դարձել է չորս գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն