Գանայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Սալի Մունտարին, կիսվել է Աշխարհի առաջնությունում աֆրիկացի ֆուտբոլիստների անհաջողության պատճառների մասին` իր կարծիքով։ Հիշեցնենք՝ Գանայի հավաքականը Ուրուգվայի հետ խմբային փուլի վերջին տուրի խաղում պարտվեց 0-2 հաշվով և չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ։

«Չեմ ուզում հետադիմական թվալ, բայց հանդերձարանում հանդիպումից առաջ TikTok-ում ժամանակ անցկացնելը նորմալ չէ: Մտքերը պետք է լինեն միայն խաղի մասին, քանի որ 30 միլիոն մարդ՝ երկրի բնակիչները, հետևում են քեզ»,- Մունտարիի խոսքերն է մեջբերում 3Sports-ը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն