Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Շարժա միջազգային բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Աբդալլա Բինխդիմի հետ։



Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանն ուղղված մի շարք  հարցերի։ Մասնավորապես՝ ընդգծվել է խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման, սոցիալական բնակարանաշինության, կանանց զբաղվածության տեխնոլոգիական ծրագրերի իրականացման ուղղությամբ փորձի փոխանակման, փորձագիտական աջակցության ու նոր գործիքների ներդրման կարևորությունը։ Քննարկվել է այս ուղղությամբ ԱՄԷ լավագույն փորձի ուսումնասիրությունն ու, ըստ անհրաժեշտության, դրա տեղայնացումը Հայաստանում։



Կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացման գործում․ պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն