ԱՄՆ-ը և Գերմանիան որոշում են ընդունել կլիմայի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ծրագիր մեկնարկել, որն ուղղված է լինելու Կենտրոնական Եվրոպայի երկրներին և Ուկրաինային օգնություն ցույց տալուն, ТАСС-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլերի հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Մենք այսօր կլիմայի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ծրագիր մեկնարկելու որոշում ենք կայացրել, որպեսզի աջակցություն ցույց տանք Կենտրոնական Եվրոպայի երկրների և Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանն ու կայուն էներգետիկայի տեխնոլոգիաների զարգացմանը»,- ասել է Բայդենը՝ մանրամասներ չներկայացնելով:

Ավելի ուշ Սպիտակ տան հրապարակած հաղորդագրության համաձայն՝ համագործակցության նոր ծրագիրը երեք հիմնական ուղղություն է ունենալու. առաջին՝ երկկողմ փոխգործակցություն և կլիմայական գլոբալ փոփոխությունների դեմ պայքարելու համար, երկրորդ՝ կողմերն ընդլայնելու են համագործակցությունը չափազանց կարևոր էներգետիկ տեխնոլոգիաների ներդրման նպատակով, երրորդ՝ կայուն էներգետիկայի զարգացում՝ էներգառեսուրսների՝ որպես ճնշման գործիք կիրառվելը թույլ չտալու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն