Թուրքիան ակնկալում է շարունակել աջակցությունը Աֆղանստանին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

«Նրանք, ովքեր իրավունքների եւ արդարության պաշտպանության մեր պահանջները համարում են քաղաքական երեսպաշտություն, չեն կարողացել հասկանալ, որ մենք դարձել ենք ճնշվածների ձայնը, շունչը եւ հույսը: Մաղթում ենք մեր ընկերներին եւ հարեւաններին այն, ինչ ցանկանում ենք մեզ: Մենք դա երեկ արել ենք Սիրիայում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում: Հուսով եմ, որ վաղը նույն արդար դիրքորոշմամբ մենք կաջակցենք Աֆղանստանում եւ այլ երկրներում գտնվող մեր եղբայրներին», - ասել է Էրդողանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն