Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա 2023 թվականի հունվարին, հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ աշխարհի հնգակի չեմպիոնների նախկին գլխավոր մարզիչ Տիտեն հեռացել էր զբաղեցրած պաշտոնից Խորվաթիայի ընտրանու դեմ խաղից հետո: Բրազիլիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով 2-4 հաշվով պարտվել էր Խորվաթիայի թիմին ու ավարտել ելույթները: Լրացուցիչ ժամանակում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը բացել էր խաղի հաշիվը, սակայն Զագրեբի «Դինամոյի» հարձակվող Բրունո Պետկովիչը վերականգնել էր հավասարակշռությունը, և հաղթողը որոշվել էր հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն