Տեղի է ունեցել Ակունքի միջնակարգ դպրոցի նորակառույց ռազմամարզական ավանի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարի Հովակիմյանը, Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոնի հրամանատարի տեղակալ Ս. Աբրահամյանը, զինղեկներ, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր, հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

Ռազմամարզական ավանի շինարարությունը մեկնարկել էր երեք ամիս առաջ. աշխատանքներն իրականացվել են դպրոցի բյուջեի միջոցներով:

Ավանի կառուցման գաղափարը միտված է նպաստելու մարզի դպրոցներում ռազմամարզական գիտելիքների ու հմտությունների զարգացմանն ու խորացմանը:







Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն