«Օրհնվի ծննդյանդ օրը, բալես». Գուրգեն Դաբաղյանի շնորհավորանքը դստերը (ֆոտո)
Գուրգեն Դաբաղյանի դուստրը՝ Շուշաննան դարձել է մեկ տարեկան։ Այդ առիթով ծնողները նրա համար տոն են կազմակերպել, որից Գուրգեն մի քանի լուսանկար ու տեսանյութ է տեղադրել՝ հրապարակային շնորհավորելով դստերը։
«Օրհնվի ծննդյանդ օրը, բալես, շնորհավոր ծնունդդ, իմ Շուշաննա»,- գրել է երգիչը։ Հետեւորդները միացել են շնորհավորանքներին։ «Շնորհավոր մեր հրաշքի ծնունդը։ Թող Աստված պահի մեր ճուտիկին, լիքը առողջություն տա։ Անհոգ ու խաղաղ մանկություն եմ ցանկանում մեր գեղեցկուհուն»,- մեկնաբանություններում գրել է երգչուհի Սիլվա Հակոբյանը։