ԱԱ-2022. Խորվաթիան հերթական մեդալն է նվաճում
Ավարտվեց ԱԱ-2022-ի բրոնզե մեդալի համար Խորվաթիա-Մարոկկո հանդիպումը: 2:1 հաշվով հաղթեցին խորվաթները:
Առաջին խաղաղակեսում՝ հանդիպման 7-րդ րոպեին խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը բացել էր հանդիպման հաշիվը։ Երկու րոպե անց Մարոկկոյի թիմը կարողացել էր վերականգնել հավասարությունը, գոլի հեղինակը Աշրաֆ Դարին էր։ 42-րդ րոպեին Խորվաթիայի երկրորդ գոլը խփել էր Միսլավ Օրշիչը:
Երկրորդ խաղակեսում հանդիպման հաշիվը մնաց անփոփոխ։ Խորվաթիան երկրորդ Մունդիալն անընդմեջ մրցաշարն ավարտում է մրցանակային տեղում։