Մարտակերտում բնակելի տուն է այրվել
Դեկտեմբերի 17-ին ժամը 18։18-ին, ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Մ.Մաշտոց 3 հասցեում բռնկված հրդեհի մասին։ Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն։
Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհային վտանգը ժամանակին կանխելու նպատակով կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է ժամը 18։28-ին։
Այրվել է Մարտունի քաղաքի բնակչին պատկանող առանձնատան հյուրասենյակով անցնող մոտ 1մ ռետինե գազատարը և սենյակի հատակը` մասնակի։
Հրշեջները վտանգը կանխելուց հետո վերադարձել են մշտական տեղակայման վայր։
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է բնակիչներին` Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների և գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ՝ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: