Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է ԱԱ-2022-ի «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիրը:

Արգենտինայի դեմ եզրափակիչ խաղում Մբապեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ մրցաշարում գոլերի թիվը հասցնելով 8-ի։

Նա մեկ գնդակով առաջ անցավ արգենտինացի Լիոնել Մեսսիից, ով դարձավ ռմբարկուների պայքարում երկրորդը։

Աշխարհի չեմպիոնը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում, որում ավելի դիպուկ գտնվեցին արգենտինացիները։ Հանդիպման 120 րոպեներից հետո հաշիվը ոչ-ոքի էր՝ 3:3։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն