ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Կոլումբիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Սիրո Սոլանո Ուրտադոյի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր և ձեռք են բերել պայմանավորվածություններ սպորտի ոլորտում համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականացման վերաբերյալ:

«Առաջարկել ենք Օլիմպիական խաղերից և Եվրոպայում կայանալիք աշխարհի առաջնություններից առաջ դիտարկել Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնելու և այնտեղից մրցավայր մեկնելու հնարավորությունը: Իրենք էլ առաջարկել են սքեյթբորդինգի մարզիչ տրամադրել՝ Հայաստանում այս մարզաձևը զարգացնելու նպատակով: Օլիմպիական այս մարզաձևում Կոլումբիան լավագույններից է աշխարհում»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Կողմերը քննարկել են նաև բասկետբոլի ասպարեզում համագործակցության, մասնավորապես` ընկերական խաղերի անցկացման հեռանկարները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն