Այսօր ընդունել եմ աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը
Այսօր ընդունել եմ աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը:
• Կարևորում եմ հայկական և վրացական կողմերի միջև մաքսային վարչարարության ընթացքում տեղեկատվության ավտոմատ փոխանակման առկայությունը։
• Հանդիպմանը քննարկել ենք ՀՀ ՊԵԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ տեղեկատվական տեխոնոլոգիաների վարչության վերլուծական հաշվետվությունների համակարգի, ինչպես նաև հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունում ներդրված մոնիթորինգի չափանիշների, կամերալ ստուգումների վերաբերյալ հարցեր։
• Երկկողմ բանակցությունների օրակարգում էր նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև Հայաստանի և Վրաստանի տարածքներով տեղափոխվող բեռնատար տրանսպորտային միջոցների վրա էլեկտրոնային կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի ստորագրման հարցը։