«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր դաշինքներում շունչը պահած սպասում են ՍԴ այսօրվա որոշմանը։ Չնայած պատրանքներ չունեն, որ ընտրությունների արդյունքները կչեղարկվեն, բայց ակնկալում են, որ մանդատների քանակը կարող է վերաբաշխվել, եւ դա իրավիճակ կփոխի ԱԺ-ում․ իշխող ուժը կզրկվի 3/5-ից ու սահմանադրական օրենքները չի կարողանա միայնակ անցկացնել։ Թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» դաշինքներում ապագա պատգամավորական թիմերը դեռ չեն հավաքվել, մարտավարություն չեն որոշել։ Երկուսն էլ պատրաստվում են ՍԴ որոշումից հետո քննարկել՝ ովքեր են վերցնում, ովքեր վայր դնում մանդատները, ով որ հանձնաժողովում, պատվիրակությունում ու խմբում է ընդգրկվելու, ինչպես են իրենց պահելու, միմյանց հետ համագործակցելու։

Եթե «Պատիվ ունեմ»-ի առաջին յոթնյակը լրիվ կմտնի խորհրդարան, ապա «Հայաստան» դաշինքում դեռ անորոշ է։ Առանցքայինը Ռոբերտ Քոչարյանի մանդատի հարցն է։ Վերջին հավաքի ժամանակ՝ շաբաթներ առաջ, երկրորդ նախագահն օդում կախված է թողել հարցը՝ շեշտելով, որ ինքը գործադիրի մարդ է, բայց եթե թիմը որոշի, որ իր ներկայությունն անհրաժեշտ է, խնդիր չի տեսնում։ Բայց թիմում կարծիքները կիսվել են։

Արդեն գրել ենք, որ դաշինքում ուզում են անպայման ԱԺ գործուղել Գեղամ Նազարյանին, բայց ինքնաբացարկի ոչ մեկին չեն մղում՝ պատշաճ չէ, օրենսդիրի աշխատանքին ոչ ունակ անձինք իրենք պետք է գիտակցեն։ Իշխանական թիմում ոչ մի կասկած չունեին, որ ՍԴ-ն ամբողջությամբ մերժելու է դիմումները՝ «իզո՞ւր է հանրապետությունով մեկ Նիկոլի դիկտատուրան հաստատվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն