Նիկոլը ոչնչացրեց ՀՀ ինքնիշխանությունը և լուծարեց բանակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանը՝

1. արձանագրում է, որ իր ղեկավարած Հայաստանն այլևս չի կարողանում պաշտպանել սեփական սահմանները,

2. խոստովանում է, որ հայկական բանակ փաստացի գոյություն չունի,

3. մեր երկրի անվտանգության ապահովումը հանձնում է այլ պետություններին և ձեռքերը լվանում է Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ապահովման ֆունկցիայից,

4. մոռացության է տալիս գերիների հարցը (այդ թվում 6 նոր գերիների հարցը),

5. փորձում է իր «խաղաղասիրությամբ» և ինքնանվաստացմամբ հանգստացնել Ադրբեջանին ու դրա հետևում կանգնած Թուրքիային, բայց բերելու է նվաստացում և պատերազմ,

6. Արցախը հանձնելուց հետո Հայաստանը դարձնում է միջազգային խոշոր խաղացողների մրցակցության թատերաբեմև դնում մեր երկիրն աշխարհաքաղաքական խաղերի զոհասեղանին,

7. վերջ է դնում Հայաստանի ինքնիշխանությանը և ապավինում դրսի ուժերին,

8. բացահայտորեն վարում է հակառուսական քաղաքականություն՝ վերջնականապես փլուզելով հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները,

9. ընդունում է ադրբեջանական հակահայ ագրեսիվ քաղաքականությունը և հրաժարվում երաշխավորել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն