Դավիթ Յուրչենկոն հեռացավ «Փյունիկից»: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Դավիթին միասին նվաճած չեմպիոնության և եվրագավաթի խմբային փուլում առաջին հաղթանակների համար։

Դավիթը միացել է «Փյունիկին» 2022 թվականի փետրվարին և դարձել Հայաստանի առաջնությունների ռեկորդակիր ՝ անցկացնելով 12 չոր հանդիպում մեկ օրացուցային տարում։ Իսկ նրա սեյվը ռումինական «Կլուժի» դեմ 11 մետրանոց հարվածաշարում հավերժ կմնա մեր ակումբի պատմության մեջ:

Մաղթում ենք հաջողություն և հիշիր` Երևանը նռնագույն է»,-ասված է ակումբի հաղորդագրության մեջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն