Դա բացառված է, որ ես միանամ «Իմ քայլ»-ին. Գագիկ Ծառուկյանը` իշխող ուժի հետ կոալիցիա կազմելու մասին
Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բացառում է «Իմ քայլ»-ի հետ կոալիցիա կազմելը: Այս մասին նա այսօր ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Հունիսի 5-ին միակ քաղաքական ուժն ենք եղել, որ հայտարարել ենք, որ Կառավարությունը 100 տոկսով պետք է հրաժարական տա, որովհետեւ երկիրը տանում են կործանման, քանի որ անփորձ երիտասարդներ են, ոչ մի արդյունք չեն տվել, դատարկ-դատարկ խոսում են: Դրա փոխարեն Ծառուկյանին ձերբակալեցին, չգիտեմ ինչ, տեսանք 4 ամիս հետո հողերի հանձնելը, կորուստները, անհայտ կորածները, ասենք կարային պատրաստվեին: Ու դրանից հետո ես ամսի 10-ին եմ ասել նույն բանը: Էդ ժամանակ բոլորդ էլ գիտեք կարանատին էր, ոչ մեկ ոչ մի բան չէր ասում, մենակ Ծառուկյանը ասեց նման բան ու հիմա երբ Կառավարությունը թուլացելա, ծանր վիճակ է, արդեն սաղ դառել են ընդդիմադիր,սաղ խոսում են, Ծառուկյանն էլ դառավ որ պիտի գնա «իմ քայլ»-ի հետ կոալիցիա կազմի: Սաղդ էլ գիտեք Ծառուկյանի պահվածքն էլ, խոսքն էլ, դուխն էլ, իմ խոսքը ես ոչ մի բանի հետ չեմ փոխի, դա բացառված է, որ ես միանամ «Իմ քայլ»-ին»,-ասաց նա: