Աշխարհի ամենաարագ մարզիկները՝ ըստ Marca-ի
Marca-ն անցկացրել է հետազոտություն, որում տարբեր մարզաձևերի մարզիկների արագության ցուցանիշները համեմատել է 8-ակի օլիմպիական չեմպիոն, ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթի ռեկորդի հետ: 2009թ. Բեռլինում կայացած աշխարհի առաջնությունում Բոլթը 100 մետր տարածությունը հաղթահարել էր 9,58 վայրկյանում ու սահմանել աշխարհի ռեկորդ, որը մինչև օրս չի գերազանցվել:
Իսպանական պարբերականը պարզել է, որ աշխարհի ամենաարագ մարզիկը ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն է, որը 100 մետրը կանցնի 11 վայրկյանում: Երկրորդ տեղում նորզելանդացի ռեգբիստ Ջոնա Լոմուն է (11,1 վայրկյան): Լավագույն եռյակը եզրափակում է ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչ Տայրիկ Հիլը (11,2 վայրկյան):