Արգենտինայում անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն՝ չափահաս արգենտինացիների 43,7 տոկոսը պատրաստ է նախագահ ընտրել Լիոնել Մեսսիին, հաղորդում է MSN-ը։ Հարցմանը մասնակցել է 2500 մարդ։

Մեսսիի թեկնածությանը դեմ է արտահայտվել 37,8 տոկոսը։ 17,5 տոկոսը չի բացառել այդպիսի ընտրությունը՝ համարելով այն հնարավոր։ 1 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ Մեսսին հիացմունք է առաջացնում նրանց մոտ։

Լիոնել Մեսսին առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն, երկրորդ անգամ արժանացավ աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։ 2014-ին ևս նա ճանաչվել էր առաջնության լավագույն խաղացող։ Արգենտինան դարձել էր փոխչեմպիոն։ Մեսսին 2014 թվականի Արգենտինայի հավաքականի կազմից միակն էր, ով մասնակցեց 2022թ․ առաջնությանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն