Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնել Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, ֆուտբոլի լեգենդ, բրազիլացի Պելեի մահվան կապակցությամբ:

ՀՖՖ տարածած ցավակցական ուղերձում  մասնավորապես նշված է.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում ողջ ֆուտբոլային աշխարհին այս անդառնալի կորստի կապակցությամբ»:

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն երկար ժամանակ պայքարում էր ուռուցքային հիվանդության դեմ։

Պելեն (Էդսոն Արանտիս դու Նասիմենտո) 1956-1977 թվականներին հանդես է եկել բրազիլական «Սանթոսի» և ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսի» կազմում, «Սանթոսի» հետ դարձել Է Բրազիլիայի հնգակի գավաթակիր, երկու անգամ նվաճել է Լիբերտադորեսի Գավաթը և Միջմայրցամաքային գավաթը։ Բրազիլիայի հավաքականի կազմում Պելեն դարձել է աշխարհի միակ եռակի չեմպիոնը որպես խաղացող (1958, 1962, 1970)։ Նա գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում. ֆուտբոլային կարիերայի ընթացքում Պելեն դարձել է ռեկորդային 1281 գոլի հեղինակ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն