ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիայի վարչության աշխատակիցները վերապատրաստվել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում
Մասնակիցները ծանոթացել են Microsoft BI գործիքակազմի առանձնահատկություններին
ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում վերապատրաստում են անցել: Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում ՊԵԿ աշխատակիցներն ուսումնասիրել են Microsoft BI ծրագրակազմը՝ ՊԵԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներում օգտագործելու համար:
Հաշվի առնելով, որ էլեկտրոնային աղբյուրների կիրառման շնորհիվ տվյալների բազաները կարող են օգտագործվել տվյալների խորը վերլուծության և արդյունքում ռիսկային հարկ վճարողների թիրախավորման, վարքագծի ուսումնասիրության, հարկային կարգապահության բարձրացման և կանխատեսումների համար՝ ՊԵԿ-ը ձեռք է բերել Microsoft BI ծրագրակազմը: Դասընթացի միջոցով գործիքակազմի հատկությունների մասին ձեռք բերված գիտելիքների շնորհիվ հնարավոր կլինի առավել արդյունավետ կիրառել գործիքակազմը կոմիտեի աշխատանքներում:
Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնել են քնություն և ստացել հավաստագրեր:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին