Կապիտուլյանտի առաջարկը մեկ նախադասությամբ. «Հայաստանի սահմանները լիկվիդացիոն գներով դուրս են բերվում միջազգային աճուրդի».Զաքարյան
Կապիտուլյանտի առաջարկը մեկ նախադասությամբ. «Հայաստանի սահմանները լիկվիդացիոն գներով դուրս են բերվում միջազգային աճուրդի»։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Այսինքն, նոր հակամարտության «կարգավորման» նոր առաջարկ է անում ԵԱՀԿ-ին։ Եթե այս առաջարկը լուրջ ընդունվի Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ- անդամ մյուս երկրների կողմից, ապա դա մեր սահմանների երկայնքով նոր միջազգային հակասությունների դուռ կարող է բացել։
Երկրորդ, իսկ եթե Ադրբեջանը համաձայնվի մի պայմանով, որ ԵԱՀԿ կազմում Թուրքիայի «խաղաղար-դիտորդները» ևս պետք է մասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի միջև չեզոք գոտու ձևավորման և սահմանազատման նիկոլակերտ ակցիային։
Եվ վերջապես երրորդ. իսկ կա՞ մի նախադեպ, երբ միջազգային խաղաղարար կամ դիտորդական ստորաբաժանումները մտել են որևէ տարածաշրջան ու հետո հեշտությամբ լքել այն։