ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. կան տուժածներ
Հունվարի 8-ին, ժամը 15:48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի մոտ 20-րդ կմ-ին, բախվել են Mitsubishi Grandis (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1967 թ.), Opel Zаfira (վարորդ՝ Կ. Բ., ծնված 1980 թ.) և Mercedes-Benz C180 (վարորդ` Ռ. Բ., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ց. Ա.-ն (ծնված 1952 թ.) և Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Բ.-ն (ծնված 1954 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։