Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Եվրոպայի չեմպիոններ Արթուր Դավթյանը, Ֆերդինանդ Կարապետյանը, Հովհաննես Բաչկովը եւ մի շարք այլ մարզիկներ հուլիսի 19-ին մեկնել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո, որտեղ կմասնակցեն 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հուլիսի 19-ին` ժամը 04:45-ին, Երեւան - Վիեննա - Տոկիո չվերթով օլիմպիական մայրաքաղաք մեկնեց Հայաստանի պատվիրակության երկրորդ խումբը: Նրանց թվում էին Խաղերի առաջին օրերի մասնակիցները՝ բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, Հովհաննես Բաչկովը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Իզաբելլա Յայլյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը եւ լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը: Օլիմպիականներին Տոկիո էին ուղեկցում հավաքականների գլխավոր մարզիչները, անձնական մարզիչները: Նրանք Ճապոնիայի մայրաքաղաք կժամանեն հուլիսի 20-ին։

17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից մինչև այս Տոկիո է ժամանել միայն Էլմիրա Կարապետյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 4 օր:

Լուսինե Շահբազյան



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն