Վարչապետը և պաշտպանության նախարարը այդ որոշմանը հանգել են վերլուծությունների հիման վրա․ ՊՆ փոխնախարարը՝ ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում անելու առաջարկը մերժելու մասին
Զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, որովհետև այդ հարցը գտնվում է քաղաքական դաշտում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելու առաջարկից ՀՀ-ի հրաժարվելուՆ: Նա նշեց, որ ՀՀ վարչապետը և պաշտպանության նախարարը այդ որոշմանը հանգել են վերլուծությունների հիման վրա։
Խոսելով ՊՆ-ում ՀՀ իգական սեռի քաղաքացիների կամավոր ծառայություն անցնելու նախագծի նպատակահարմարության մասին՝ փոխնախարարը ասաց․
«Դրա պատճառներից մեկը հանդիսացել է կանանց ակտիվությունը մարտական հրաձգության դասընթացներին, մեծ պատասխանատվությամբ և գոհունակությամբ են ներկայացել ու դրական արդյունքներ գրանցել։ Ի ուրախություն մեզ՝ կանանց կոմղից ակտիվություն կա ՊՆ-ում և՛ ծառայելու, և՛ ԶՈՒ-ում իրենց դրական լուման ներդնելու առումով»։
Անդրադառնալով չեզոք գոտում գտնվում զինծառայողների աճյունները վերադարձնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ փոխնախարարը ասաց․
«Սեպտեմբերյան վերջին պատերազմի հետևանքով մենք ունեցել ենք 224 զոհ, որոնց աճյունները ամփոփվել են և ունենք 3՝ գտնվելու վայրը անհայտ զիծառայողներ, որոնց հստակ գտնվելու վայրը պարզելու և մարմինները դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ։ Ամեն ինչ արվում է՝ ընդհուպ ադրբեջանական կողմի հետ բանկացություններ վարելը»։
Հարցին՝ ՊՆ-ն ունի՞ հետախուզական տվյալներ Ադրբեջանի կողմից որևէ ռազմական ագրեսիա սկսելու վերաբերյալ, Արման Սարգսյանը ասաց․
«ՊՆ-ն ամեն ինչ անում է, որ հնարավոր ագրեսիայի դեպքում դիմակայում տեղի ունենա և մենք կարողանանք խնդիրներ լուծենք, բայց այսօր էլ տարածաշրջանում լարվածության աճ կա, վերջին շրջանում մենք չենք ունեցել մի օր, որ ընդհանուր լարվածության ֆոնը պահպանված չլինի»։