«Վերից վար՝ Նիկոլից մինչև ցուցակի վերջին ՓՊ-ականը հեռացեք». Թաթուլ Հակոբյան
Մայիսի 19-ին տագնապ էի հնչեցրել, որ հակահայ փաստաթուղթ է հասունանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը:
«Մայիսի 22-ին գրել էի՝
Բայց կարող է լինել ավելի սարսափելին. օգտվելով Հայաստանի ներքին խառնակ վիճակից, գործող իշխանությունների անկարողությունից եւ ընդդիմության չհաշվարկված գործողություններից՝ Ադրբեջանը կամրապնդվի Հայաստանի տարածքում եւ հեռանալու դիմաց նոր պայմաններ կպարտադրի:
Մայիսի 27-ին գրում եմ՝ եթե այսպես շարունակվի, ապա ափսոսալու եմ այն փաստաթղթի համար, որ մայիսի 19-ին համարում էի հակահայ....
Ասելիք չկա այլևս... մարդ ԱՄՈԹից գետինն է մտնում...
Այդ ամոթից Դուք էլ ունեցեք՝ վերից վար՝ Նիկոլից մինչև ցուցակի վերջին ՓՊ-ականը ու հեռացեք: Ձեր ամեն օրը մեր պետականության հաշվին է»: