ՌԴ-ն, Ուզբեկստանը եւ Տաջիկստանը զորավարժություններ կանցկացնեն Աֆղանստանի հետ սահմանից ոչ հեռու
Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ Տաջիկստանի զինծառայողների համատեղ զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 5-10-ը տաջիկական Հարբ-Մայդոն վարժադաշտում, Աֆղանստանի սահմանից 20 կիլոմետր հեռու։ Այս մասին լրագրողներին ասել է Կենտրոնական զինվորական օկրուգի (ԿԶՕ) զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Օգոստոսի սկզբին կմասնակցենք համատեզ զորավարժությունների՝ Տաջիկստանի եւ Ուզբեկստանի հանրապետությունների զորակազմերի մասնակցությամբ, Հարբ-Մայդոն վարժադաշտում։ Զորավարժության ընթացքում կպատրաստվենք զորքերի համատեղ խմբավորման մարտական գործողությունների անցկացման մշակմանը անօրինական զինված կազմավորումների ջոկատների ոչնչացման ուղղությամբ, որոնք կարող են ներխուժել դաշնակցային պետության տարածք»,- ասել է Լապինը։