UFC-ի մամուլի ծառայությունը թարմացրել է իր մարզիկների վարկանիշային ցուցակը, որում Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը մեկ աստիճան բարձրացել է և այժմ թեթև քաշայինների դիվիզիոնում 8-րդ տեղն է զբաղեցնում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 26-ամյա Արմանը պարտության է մատնել Դամիր Իսմագուլովին։ Ղազախ մարզիկին Արմանը հաղթել է 2022-ի դեկտեմբերի 17-ին՝ Լաս Վեգասում կայացած մենամարտում, մրցավարների միաձայն որոշմամբ:

Ծառուկյանն իր ակտիվում ունի 19 հաղթանակ և 3 պարտություն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն