«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն չի ընդգրկվել իր թիմի հայտացուցակում Իտալիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Սպեցիայի» դեմ խաղի համար։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը Թվիթերում։ Ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Տոտենհեմը», և կողմերն արդեն բանակցություններ են վարում։

Ավելի վաղ տեղեկություններ էր տարածվում, որ «Ռոման» պատրաստ է բաց թողնել 23-ամյա Ձանիոլոյին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 40 մլն եվրոյի դիմաց։ Բացի «Տոտենհեմից», նրա ծառայություններով մի շարք եվրոպական ակումբներ են հետաքրքրված։

Ձանիոլոն 2018 թվականին է դարձել «Ռոմայի» ֆուտբոլիստ։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում 17 հանդիպման է մասնակցել և դարձել է 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն