Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի տղամարդկանց առաջնությունը մոտենում է ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Զավեն Անդրիասյանը:

Միավորը կիսեցին Տիգրան Հարությունյան-Մանուէլ Պետրոսյան, Տիգրան Պետրոսյան-Մամիկոն Ղարիբյան զույգերը:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երկու շախմատիստներ են՝ Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը: Նրանք ունեն 5,5 միավոր: 5 միավոր է հավաքել Տիգրան Հարությունյանը:

Առաջնության ավարտին մնաց մեկ տուր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն