Սկանդալ Ա Սերիայում. Յուվենտուսից հանվեց 15 միավոր. թիմը նահանջեց 9 տեղով
Իտալիայի դատարանը որոշել է ֆինանսական խարդախությունների համար Թուրինի «Յուվենտուսից» 15 միավոր հանել:
Իտալական ակումբը մրցաշարային աղյուսակում այժմ 10-րդն է: Մինչև այս թուրինցիները 37 միավորով երրորդն էին:
Այս ամենից բացի որակազրկվել են ակումբի նախկին նախագահ Անդրեա Անիելին եւ նախկին գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն։
Ֆինանսական խարդախությունների մեջ մեղադրվում են Ա Սերիայի մի քանի թիմեր ևս՝ «Սամպդորիան», «Էմպոլին», «Ջենոան», «Պարման»:
Ա Սերիայի առաջիկա տոււրում թուրինյան թիմը կմրցի «Ատալանտայի» հետ: