Աֆղանստանի զինված ուժերը թալիբներից մի քանի շրջաններ են հետ գրավել երկրի հյուսիսում եւ կենտրոնում
Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը (ԱՊԱԱՈՒ) վերջին 24 ժամում «Թալիբան» արմատական շարժումից հետ են գրավել մի քանի շրջաններ երկրի հյուսիսում եւ կենտրոնում: Ինչպես նշված Է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հուլիսի 19-ին տարածված հաղորդագրության մեջ, խոսքը վերաբերում Է Դարայի Սուֆ Բալայի (Սամանգանի նահանգ), Սուրխի Փարսայի եւ Շեյխ Ալիի (Փարվանի նահանգ), ինչպես նաեւ Մալիստանի (Ղազնիի նահանգ) շրջաններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչ գեներալ Աջմալ Շինվարին հայտնել Է, որ վերջին չորս օրն Աֆղանստանի զինված ուժերի զինծառայողները ոչնչացրել են «Թալիբանի» 967 զինյալների եւ վիրավորել եւս մոտավորապես 500 հոգու: Կատաղի մարտերը շարւնակվում են երկրի 34 նահանգներից 20-ում: Մասնավորապես, ընթանում Է Թախարի նահանգում Թալուքան քաղաքի պաշտպնությունը թալիբների հարձակումներից: Մինչդեռ հուլիսի 18-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել են երկօրյա բանակցություններն Աֆղանստանի քաղաքական գործիչների եւ «Թալիբանի» ներկայացուցիչների միջեւ:
Կողմերը համաձայության են եկել շարունակելու հաշտության բանակցությունները, սակայն հրադադարի մասին առայժմ խոսք չի եղել: Կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ ընդհարումները դարձել են ավելի հաճախակի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, որն ապրիլի 14-ին ազդարարեց Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Հուլիսի 13-ի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 95 տոկոսով ավարտել Է իր զորքերի դուրսբեումը: Միեւնույն ժամանակ Աֆղանստանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել են, որ «Թալիբանն» ուժեղացնում Է հարձակման տեմպերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: