Մեծ սկանդալ իտալական ֆուտբոլում. դատարանը «Յուվենտուսից» 15 միավոր է հանել
Իտալիայի դատարանը որոշել է ֆինանսական խարդախությունների համար Թուրինի «Յուվենտուսից» 15 միավոր հանել: Իտալական ակումբը մրցաշարային աղյուսակում այժմ 10-րդն է: Մինչև այս թուրինցիները 37 միավորով երրորդն էին: Այս ամենից բացի, որակազրկվել են ակումբի նախկին նախագահ Անդրեա Անիելին և նախկին գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն։
Ֆինանսական խարդախությունների մեջ մեղադրվում են Ա Սերիայի ևս մի քանի թիմեր՝ «Սամպդորիան», «Էմպոլին», «Ջենոան», «Պարման»: