ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացման վայրը փոխվել է
ՈՒԵՖԱ-ն Կազանից տեղափոխել է ՈՒԵՖԱ-ի 2023 թվականի Սուպերգավաթի անցկացման վայրը։ Որպես այլընտրանքային վայր ընտրվել է Աթենքը։ Այս մասին հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Կազանը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացման իրավունք ստացել էր երկու տարի առաջ։ Դա կարող էր եվրոպական Սուպերգավաթի առաջին խաղարկությունը լինել Ռուսաստանում։
Ռուսաստանից արդեն տեղափոխել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ու եվրոպական ֆուտբոլային մրցաշարերի տնային խաղերը, բասկետբոլի Եվրալիգայի խաղերը, «Ֆորմուլա-1»-ի ռուսական փուլը և նմանատիպ մրցաշարեր։