2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը
Մարմնամարզության ֆեդերացիայից հայտնում են, որ 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։
Միջոցառումն անցկացվելու է ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո։
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան այս ընտրության համար շնորհակալություն է հայտնում Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի նախագահին, նախագահական խորհրդի գործադիր կոմիտեին և տեխնիկական կոմիտեի նախագահներին։
Ֆեդերացիան խոստանում է անել հնարավորը, որպեսզի Երևանի առաջնությունն անմոռանալի լինի։