ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփ տեղեկատվություն է հրապարակել 2022 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Այսպես, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության վերահսկողության ուղղությամբ 2022 թ․ իրականացրել է 81 ստուգում (2021 թ.՝ 66, 2020 թ.՝ 21, համեմատական աճ՝ 2021 թ.՝ 22.7%, 2020 թ.՝ 285.7%):

Տարեկան ծրագրով կատարողականը կազմում է՝ 2022 թ.՝ 100%, 2021 թ.՝ 57.1%, 2020 թ.՝ 30.7%:

Ավարտված 81 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 446 իրավախախտման դեպք (2021 թ.՝ 366, համեմատական աճ՝ 2021 թ.՝ 21.8%)

• Կայացվել է 203 վարչական տույժ նշանակելու մասին որոշում (2021թ.՝ 88, 2020 թ.՝ 17, համեմատական աճ՝ 2021 թ.՝ 130.7%, 2020 թ.՝1094.1%)

• Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 20․290․000 ՀՀ դրամ (2021 թ.՝ 15․770․000, 2020 թ.՝ 2․200․000, համեմատական աճ. 2021 թ.՝ 28.7%, 2020 թ.՝ 822.3%)

• Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է՝ 199․278․261 ՀՀ դրամ (2021 թ.՝ 166․759․721, 2020 թ.՝ 39․722․119, համեմատական աճ՝ 2021 թ.՝ 19․5%, 2020 թ.՝ 401․7%)։

2022 թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան թույլտվությունների առկայության ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք, որից միայն 6-ով ՊԵԿ-ի կողմից հաշվարկված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 961․178․695 ՀՀ դրամ:

Հայտնաբերված խախտումներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Հաշվի առնելով ոլորտի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների շնորհիվ գրանցած վերոհիշյալ բարձր ցուցանիշներն ու նշանակալի արդյունքները՝ ԲԸՏՄ ընդերքի վերահսկողության վարչությունը ճանաչվել է 2022 թ․ տարվա լավագույն կառուցվածքային ստորաբաժանում։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն